National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.04.2012
ԱԺ փոխնախագահն ընդունեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների ներկայացուցիչներին
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունեց  տարբեր երկրների առեւտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային  կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Պարոն Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարեւորեց տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատեց, որ թեեւ հինգ տարի է, որ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը, բայց միջազգային փորձը հաշվի առնելով այժմ լուրջ հիմքեր են ստեղծված այս կառույցի հետագա զարգացման ու ակտիվ գործունեության համար: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի այս գործում ներդրած ջանքերը: Նա հավաստիացրեց, որ  Հայաստանի խորհրդարանը այս ոլորտի օրենսդրական կարգավորման ուղղությամբ ջանք չի խնայել ու այսուհետեւ էլ պատրաստակամ է համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ  լրամշակումներ արբիտրաժային դատարանների ինքնուրույն ու անկախ զարգացման նպատակով:

Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին Երեւանում կազմակերպված կոնֆերանսի արդյունքներն ու  Հայաստանի իշխանությունների, մասնավորապես օրենսդիր մարմնի ջանքերը արբիտրաժային դատարանների կայացման գործում: Նրանց գնահատմամբ` կոնֆերանսում կարեւորվել է այս կառույցի անկախ գործունեությունը, դրա համար անհրաժեշտ իրավական նորմերի ամրագրումը համապատասխան օրենքներում, ինչը խթան կարող է լինել գործարարության ու ներդրումային քաղաքականության զարգացման համար եւ ոլորտում առկա վեճերի օբյեկտիվ լուծման հիմք դառնալ:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք անելու այնպես, որ  արբիտրաժային եւ պետական դատարանների միջեւ հարաբերությունները լինեն միջազգայնորեն ընդունված անհրաժեշտ մակարդակի վրա եւ չլինեն անհարկի միջամտություններ  արբիտրների կայացված որոշումների վրա: Ինչ վերաբերում է հարցի օրենսդրական կարգավորմանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում  ձեւավորված նոր խորհրդարանը,  ԱԺ փոխնախագահի կարծիքով, անպայման կանդրադառնա այդ հարցին եւ կտա անհրաժեշտ  լուծումներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am